Ի գիտություն՝ առկա մագիստրատուրայի անվճար ուսուցման համակարգի դիմորդների

Դիտումների քանակ՝ 1471

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովից տեղեկացնում են, որ շարունակվում է փաստաթղթերի ընդունումը 2016-2017 ուսումնական տարվա առկա ուսուցման մագիստրատուրայի անվճար ուսուցման համակարգում (hիմք՝ ՀՊՏՀ 2016 թվականի հունիսի 10-ի ռեկտորատի նիստի թիվ 19 արձանագրության քաղվածքը): Փաստաթղթերի ընդունումը շարունակվելու է մինչև հունիսի 13-ը ներառյալ (այդ թվում շաբաթ և կիրակի օրերին),  ժամը 10:00-17:00, հունիսի 13-ին մինչև ժամը 18:00:

Անհրաժեշտ փաստաթղթերն են.

  1. Դիմում(լրացվում է տեղում),
  2. 3 x 4 սմ չափսի երեք լուսանկար,
  3. անձը հաստատող փաստաթուղթ,
  4. պետական բուհի կողմից տրված վկայագրի (դիպլոմի) և առաջադիմության թերթիկի բնօրինակը և պատճենները,
  5. փաստաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մասին:

Մանրամասները այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին