ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում նշվել է Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձը

Դիտումների քանակ՝ 2019

ՀՊՏՀ  ֆինանսատնտեսագիտական քոլեջի դահլիճում հունիսի 11-ին տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված նշանավոր պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձին: Ինչպես հայտնում են ֆինանսատնտեսագիտական քոլեջից, միջոցառման ընթացքում կայացել է նաև Անդրանիկ Մարգարյանի անվան գրական ամենամյա մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Ցերեկույթին ներկա են եղել ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ԱԺ պատգամավորներ, Հայաստանի գրողների միության ներկայացուցիչներ, հյուրեր: Միջոցառման հատուկ հյուրերն են եղել Անդրանիկ Մարգարյանի կինը՝ Սուսաննա Մարգարյանը և նրա ընտանիքի անդամները:

Քոլեջի շնորհալի ուսանողները հանդես են եկել երաժշտական կատարումներով և ասմունքով: Ներկայացվել է երջանկահիշատակ քաղաքական գործչի կյանքն  ու գործունեությունը:

Միջոցառման ավարտին 2015 թ. մրցանակակիր բանաստեղծ-արձակագիր Ղուկաս Սիրունյանը տեղեկացրեց, որ նեկայացված թեկնածուներից Անդրանիկ  Մարգարյանի անվան գրական ամենամյա մրցանակը 2016 թվականի համար հանձնախմբի որոշմամբ շնորհվում է «Հայաստան» պարբերականի գլխավոր խմբագիր, գրող-հրապարակախոս, ՀՀ վաստակավոր ժուռնալիստ Տիգրան Նիկողոսյանին: Մրցանակի հավաստագիրը հանձնեց քոլեջի տնօրեն Ավագ Հակոբյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին