ՀՊՏՀ գրադարանը շարունակում է համալրվել

Դիտումների քանակ՝ 1428

ՀՊՏՀ գրադարանը համալրվել է նոր գրքերով: Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը՝ տրամադրելով ստորև ներկայացվող տեղեկատվությունը:

Գրադարանը հարուստ և բազմաբովանդակ է դառնում , երբ ունի անշահախնդիր բարեկամներ: Մեր գրադարանը բացառություն չէ. օրերս այն համալրվեց նորանուն մասնագիտական գրականությամբ. մեր նվիրատուներն են տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Բայադյանը և տնտեսագիտության թեկնածու, մեր բուհի երկարամյա դասախոս Կիմա Վարդանյանը:

Պրոֆեսոր Բայադյանը  մեր գրադարանին է նվիրել իր հեղինակած, և համահեղինակությամբ գրված «Տնտեսագիտական բառարան», «Բյուջետային կազմակերպությունների ֆինանսներ», «Պետական պարտքի կառավարման հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները Հայաստանի Հանրապետությունում», «Ֆինանսական վերլուծություն» գրքերի 20 օրինակ: Մեր մյուս նվիրատու, տնտեսագիտության թեկնածու, մեր բուհի երկարամյա դասախոս Կիմա Վարդանյանը գրադարանին նվիրել է շուրջ 24 անուն մասնագիտական գրականություն:

Գրադարանի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում նվիրատուներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին