ՀՊՏՀ և շվեյցարական ՈՒՄԵՖ համալսարանի ռեկտորները համագործակցության պայմանագիր ստորագրեցին

Դիտումների քանակ՝ 1846

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ու շվեյցարական ՈՒՄԵՖ համալսարանը համատեղ կիրականացնեն մագիստրոսական ծրագիր: Այս մասին պայմանագիրն այսօր համալսարանի նիստերի սրահում ստորագրեցին ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը և շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ջավեդ Սանգրելին:

Փաստաթղթի ստորագրման արարողությունից հետո ՀՊՏՀ այցի, համագործակցային առաջարկի ու նաև ընթացիկ երկու օրերին ՀՊՏՀ-ում ներկայացված դասախոսությունների համար ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհակալագրեր հանձնեց ՈւՄԵՖ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ջավեդ Սանգրելիին և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Ալան Հուդաշթյանին:

ՀՊՏՀ ռեկտորը կարևորեց արտերկրի համալսարանների հետ համագործակցային կապերի ստեղծումը և հույս հայտնեց, որ մագիստրոսական մեկ ծրագրի իրականացումը հետագայում կշարունակվի և հնարավոր կլինի իրականացնել նաև բակալավրական և հետազոտական ծրագրեր:

Ստորագրման արարողությունից հետո շվեյցարական համալսարանի պատվիրակությունը դասախոսությամբ հանդես եկավ ՀՊՏՀ ասպիրանտների համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին