Ի նշանավորումն հաջողված ստուգատեսի. շրջանավարտները լուսանկարվեցին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ
ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի առկա ուսուցման մագիստրատուրայի բիզնեսի կազմակերպում մասնագիտության շրջանավարտներն այսօր դիպլոմային աշխատանքներ պաշտպանեցին՝ այդպիսով նշանավորելով կրթական այս փուլի ուսումնառության ավարտը:
Գիտելիքի ու մասնագիտական հմտությունների ստուգատեսից հետո նրանց հնարավորություն ընձեռվեց բուհի բրենդային ավարտական հագուստով լուսանկարվել ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի հետ, զրուցել նրա հետ ու շրջել բուհի գեղատեսիլ բակում: Համալսարանի ղեկավարի հետ շփման ու հաղորդակցման պահերը խորհրդավոր ու միաժամանակ խորհրդանշական դարձրին շրջանավարտների օրը՝ կրկնապատկելով նրանց ուրախությունն ու խանդավառությունը:
Ավանդույթ դարձած լուսանկարահանմանը ծանոթացեք նկարաշարքով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին