Տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը

Դիտումների քանակ՝ 1480

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը, որի օրակարգում ընդամենը մեկ հարց էր՝ «2015-2016 ուստարվա 2-րդ կիսամյակում մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտք ունեցող ուսանողների 1-ին և 2-րդ վերահանձնումների արդյունքների ամփոփումը»: Հարցը զեկուցեցին ֆակուլտետների դեկանները՝ ներկայացնելով վերահանձնումների արդյունքներով համալսարանից հեռացման ենթակա ուսանողներին:

Ընթացիկ հարցերի շարքում քննարկվեցին կարգապահական խնդիրներ, ռեկտոր Կորյուն Աթոյանին ուղղված ուսանողների դիմումներ, վարձավճարների գանձման ընթացքին վերաբերող հարցեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին