ՀՊՏՀ ՈՒԽ նախաձեռնությամբ Ծաղկաձորում մեկնարկել է «Level-up» միջազգային ուսանողական գիտաժողովը

Դիտումների քանակ՝ 1755

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր Ծաղկաձորում մեկնարկել է  «Level-up» միջազգային ուսանողական գիտաժողովը: Այս մասին տեղեկացնում է ուսանողական խորհուրդը:

Գիտաժողովին մասնակցում են Կոլումբիայից, Հնդկաստանից, Ռումինիայից, Սիրիայից, Վրաստանից և ԼՂՀ-ից ժամանած ուսանողներ:
Գիտաժողովի շուրջ 200 դիմորդ-ուսանողներից ընտրվել են 7 երկրի 15 բուհերի 100 ուսանողներ: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ՈւԽ փոխնախագահ Գրիշա Ամիրխանյանը և մասնակիցներին մաղթել  արգասաբեր աշխատանք:

Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը բացման խոսքում ընդգծել է, որ «Level-up»-ը մյուս գիտաժողովներից տարբերվում է կազմակերպական ձևով՝  այն միջազգային է,  մասնակցում են նաև օտարերկրացի ուսանողներ:

Նշենք, որ ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը առաջիկա օրերին հանդես կգա գիտաժողովի մասին ընդարձակ անդրադարձով:

Լուսանկարը՝ ՈւԽ-ից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին