ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը`նաև միջհամալսարանական առաջնության չեմպիոն

Դիտումների քանակ՝ 1253

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության  և ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախաձեռնությամբ կազմակերված  «Ուսանողական գավաթ» մարզական խաղերի շրջանակում անցկացված ֆուտզալի տղաների առաջնությունում  հաղթող է ճանաչվել ՀՊՏՀ թիմը: Երեկ տեղի ունեցած եզրափակիչ խաղում մեր  տղաները   6:2 հաշվով հաղթանակ են արձանագրել Վանաձորի պետական համալսարանի թիմի նկատմամբ: Ֆուտզալի առաջնությանը մասնակցել է 10 համալսարանական թիմ: Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը:

Նշենք, որ «Ուսանողական գավաթ» մարզական խաղերը կազմակերպվում են առաջին անգամ և նվիրված են ՀՀ անկախության 25-ամյակին: Այս տարի 4 մարզաձևերից ընդհանուր առմամբ անցկացվելու են 7 առաջնություններ` 1000 ուսանողների մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի այս տարվա առաջնությունում ևս, 2 տարին անընդմեջ, նվաճեց չեմպիոնի կոչումը:

Շնորհավորում ենք մեր տղաներին, մաղթում անսպառ հաջողություններ:

Լուսանկարը` ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին