«Ուսանողը՝ ապագա բիզնեսմեն». ինտերակտիվ սեմինար՝ ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1366

Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ այսօր մեր ուսանողների համար «Ուսանողը՝ ապագա բիզնեսմեն» խորագրով սեմինար վարեց «Հայաստանի երիտասարդ գործատուների միության» նախագահ, գործարար Մուշեղ Ավետիսյանը: Ինտերակտիվ սեմինարը հագեցած էր խաղ-վարժություններով, հարցուպատասխանով:

Երիտասարդ գործարարն անդրադարձավ բիզնես հասկացությանը և դիտարկեց այն որպես նոր երևույթ՝ հետխորհրդային երկիր Հայաստանի համար: Ուսանողներին ներկայացվեց գործարար դառնալու համար առաջնային հատկանիշները՝ նպատակ, ձգտում, կամք և այլն: Ի զարմանս ունկնդիրների՝ բանախոսն ասաց, որ բիզնես սկսելու համար գումարն ամենևին կարևոր չէ և օրինակ բերեց «Ֆեյսբուքի» հիմնադիր Մարկ Ցուկերբերգին, որը հասարակ ուսանող էր, երբ ստեղծեց իր հաջող բիզնեսը: Եթե մարդն ունի երազելու, հավատալու, նպատակներ սահմանելու ու դրանց հասնելու ուղիներ որոնելու հատկանիշներ, ուրեմն նա կարող է դառնալ հաջողակ գործարար:

Սեմինարին մասնակցում էին տարբեր ֆակուլտետների ուսանողներ, ովքեր հետաքրքրված էին բիզնես ստեղծելու և վարելու առանձնահատկություններով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին