Փաստաթղթեր, ընթացակարգեր, նորություններ. ընդունելության ամբողջ գործընթացը՝ ՀՊՏՀ պաշտոնական կայքի նոր՝ «ՀՊՏՀ դիմորդ 2016» բաժնում

Դիտումների քանակ՝ 1249

Սիրելի դիմորդներ, ինչպես հայտնի է մայիսի 5-ից մեկնարկել է ընդունելության գործընթացը: Մեր համալսարանը հայտարարել է առկա բակալավրիատի ընդունելություն և սկսել հայտագրումը: Ընդունելության գործընթացին, ընթացակարգերին, փաստաթղթերին, բոլոր նորություններին ու հայտարարություններին համակարգված  ծանոթանալու համար ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պաշտոնական կայքում բացել է նոր բաժին՝ «ՀՊՏՀ դիմորդ 2016»: Եթե մեր ամենօրյա լրահոսում չհասցնեք հետևել գործընթացին, ապա դրանց կարող եք հետևել նորաբաց բաժնում, հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին