«Ինչպես ստեղծել մրցունակ բիզնես». սեմինար՝ ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1468

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի արտաքին կապերի հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր մեր համալսարանում էին հյուրընկալվել «Լինզ օպտիկ» ընկերության տնօրեն Սոնա Սամսոնյանը և մարքեթոլոգ Լուսինե Գրիգորյանը, ովքեր ուսանողների համար վարեցին «Ինչպես ստեղծել մրցունակ բիզնես» թեմայով սեմինար: «Լինզ օպտիկը»  հստակ տեսողության և առաջնային ախտորոշման կենտրոն է: Ընկերությունը հանդիսանում է Հայաստանում ZEISS ընկերության պաշտոնական ներկայացուցիչը, ներկայացնում է աշխարհահռչակ ընկերություններին պատկանող շրջանակներ, արևային ակնոցներ, ակնոցային ոսպնյակներ, խնամքի պարագաներ և փափուկ կոնտակտային ոսպնյակներ:Հագեցած լինելով ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով՝ ընկերությունն իրականացնում է աչքի առաջնային ախտորոշիչ հետազոտություն:

Բանախոսներն անդրադարձան ընկերության գործունեությանը, մարքեթինգային քաղաքականությանը, ապա նշեցին այն հանգամանքները, որոնք օգնում են կառուցել և վարել հաջողակ բիզնես:

Սեմինարի ընթացքում ցուցադրվեցին հետաքրքրաշարժ տեսանյութեր, մթնոլորտն ինտերակտիվ էր, ներկա էին տարբեր ֆակուլտետների մեծաթիվ ուսանողներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին