Բանախոսեց ռումինացի դասախոսը

Դիտումների քանակ՝ 1130

ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետում այսօր «Նորարարություն» թեմայով դասախոսություն վարեց «Էրասմուս +» ծրագրով մեր համալսարանում հյուրընկալված ռումինացի դասախոս Միհայ Պոպեսկուն:

Օտարերկրացի դասախոսին ներկայացրեց դեկան Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով «Էրասմուս+» փոխանակային ծրագրի կարևորությանը, ուսանողներին կոչ անելով մասնակցել ծրագրին: Հանդիպման մեկնարկին ներկա էին նաև դեկանի տեղակալ Արսեն Պետրոսյանը, արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Անժելիկա Մուսայելյանը:

Դասախոսության ընթացքում բանախոսն անդրադարձավ նորարարություն հասկացությանը, եվրոպական տարածաշրջանում նորարարության արմատավորմանը, բերեց ուշագրավ  օրինակներ: Նորարարությունը մեր օրերում դիտարկվեց որպես և' լայն հնարավորություն, և' բիզնեսի համար մեծ մարտահրավեր: Անդրադարձ կատարվեց բիո տեխնոլոգիաների կիրառմանը, որը աշխարհի բնակչության համար բավականին անվնաս և արդյունավետ է:

Դասախոսը պատասխանեց ուսանողների հարցերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին