«Հին օրերի երգը» ֆիլմը համախմբել էր ՀՊՏՀ-ականներին
Մեր բուհի մեծ դահլիճում այսօր տարբեր ֆակուլտետների ուսանողներին համախմբել էր կինոդիտումը. ՀՊՏՀ «Նժդեհ» ռազմահայրենասիրական ակումբի նախաձեռնությամբ ցուցադրվեց «Հին օրերի երգը» հայկական ֆիլմը:
Ֆիլմի հերոսները գավառական քաղաքի ինքնագործ թատերախմբի անդամներ են, որոնք ամբողջ երկրի հետ կիսում են պատերազմի բերած դառնությունները և կորուստների ցավը: Արտացոլված են Հայրենական Մեծ պատերազմից դրվագներ:
Մեզ հետ զրույցում «Նժդեհ» ակումբի նախագահ Զավեն Խուկեյանն ասաց, որ այս ֆիլմի ցուցադրությունը կապվում է օրեր առաջ Արցախում տեղի ունեցած պատերազմի հետ:
«Կինոդիտումների նպատակն ուսանողների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության բարձրացումն է: Մեր բուհում հայկական ֆիլմերի ցուցադրության գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել, ֆիլմերի ընտրությունը կատարվում ուսանողների ցանկությամբ: Առաջիկայում ևս կկազմակերպենք հայկական ֆիլմերի ցուցադրություններ»,-նշեց Զավեն Խուկեյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին