Փիտր Թումանոֆը դասախոսեց ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ուսանողների համար
«Ֆուլբրայթ» ծրագրով այս կիսամյակում մեր համալսարանում գտնվող պրոֆեսոր Փիտր Թումանոֆը ՀՊՏՀ տարբեր ֆակուլտետներում, մասնաճյուղերում հանդես է գալիս դասախոսություններով: Այսօր ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում պրոֆեսորը կարդացել է «Գնագոյացում և պահանջարկ» խորագրով դասախոսություն, որին ներկա են եղել տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ, տ.գ.դ.,պրոֆեսոր Վարդան Սարգսյանը, ուսանողներ:
Ինչպես մեզ տեղեկացնում են ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետից, Փիտր Թումանոֆը, դասախոսությունից բացի, ներկայացրել է ամերիկյան բարձրագույն կրթական համակարգը, զուգահեռներ անցկացրել հայկականի հետ: Ուսանողները հետաքրքրվել են, թե իրենց մասնագիտությունների գծով ինչ մագիստրոսական ծրագրեր կան ԱՄՆ-ում, ինչպիսին է դիմելու կարգը և այլն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին