Նորություններ

Գտնվել է 16 նորություն

Միշկոլցի համալսարանի պրոֆեսորը հյուրընկալվել է ՀՊՏՀ-ում ու նաև՝ Գյումրու մասնաճյուղում

Հունգարիայի Միշկոլցի համալսարանի պրոֆեսոր Բոժնիկ Շանդորը «Էրազմուս+»-ի՝ դասախոսների փոխանակման ծրագրի շրջանակներում հյուրընկալվել է մեր համալսարանում: Նախօրեին նա դասախոսությամբ է հանդես եկել ֆինանսներ մասնագիտության 3-րդ կուրսի, իսկ այսօր՝ նաև ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների համար: Ինչպես հայտնում են արտաքին...

Դասախոսների շարժունության նոր օրինակ «Էրազմուս+»-ից

ԵՄ «Էրազմուս+»-ի շրջանակում դասավանդման նպատակով դասախոսների շարժունության ծրագրով ապրիլի 7-15-ը ՀՊՏՀ աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Մարիա Սահակյանը գտնվել է Սլովակիայում և դասախոսել Բրատիսլավայի տնտեսագիտության և հանրային կառավարման բարձրագույն դպրոցում։Այցելության ընթացքը, Մարիա Սահակյանի...

Արարատ Գոմցյանը բանախոսեց ՀՊՏՀ-ում

Միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության 4-րդ կուրսում այսօր դասախոսություն է վարել Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի հարավային բաժանմունքի գլխավոր գիտական աշխատող, Կովկասյան հետազոտությունների ղեկավար, տ.գ.դ Արարատ Գոմցյանը:  Այս մասին տեղեկացնում է միջազգային  տնտեսական...

ՀՊՏՀ-ն հետաքրքրել է ավստրիացի ուսանողներին. դասախոսություն մեր համալսարանում

Ավստրիայի կիրառական գիտությունների համալսարանի  բակալավրիատի մի խումբ ուսանողներ եռօրյա այցով Հայաստանում են: Ուսանողներին հետաքրքրել է Հայաստանի տնտեսագիտական մայր բուհը և նրանք ցանկություն են հայտնել  համալսարանում հյուրընկալվելու, դասախոսություն ունկնդրելու:  Ընդառաջելով ցանկությանը՝ ՀՊՏՀ արտաքին...

Դասախոսություն՝ գլխավոր ֆինանսական տնօրենի բանախոսությամբ

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի արտաքին կապերի հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր մեր համալսարանում  «Ֆինանսները՝ ոչ ֆինանսիստների համար» խորագրով դասախոսություն ներկայացրեց «Galaxy Concern» ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն Մինաս Սահակյանը: Դասախոսությունը հետաքրքրել էր տարբեր ֆակուլտետների  մի քանի...

Դասախոսություն՝ հունգարացի դասախոսի բանախոսությամբ

Շարունակվում են «Էրասմուս+» ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ-ում հյուրընկալված օտարերկրացի դասախոսների բանախոսությունները: Այսօր «Տնտեսական աճ» թեմայով դասախոսություն ներկայացրեց  Հունգարիայի Միսկոլիչի համալսարանի դասախոս Զոլտան Բարթան: Դասախոսին  դիմավորեց և ներկայացրեց ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով...

Ռուսաստանցի փորձագետը՝ Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների շուրջ

«Կոնսենսուս» երիտասարդական հասարակական կազմակերպությունը Ա.Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի հետ համատեղ այսօր ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում կազմակերպել էր դասախոսություն՝ «Հայաստանի տնտեսության զարգացման եվրոպական և եվրասիական ուղղությունները. ռիսկերի և հնարավորությունների...

Բանախոսեց ռումինացի դասախոսը

ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետում այսօր «Նորարարություն» թեմայով դասախոսություն վարեց «Էրասմուս +» ծրագրով մեր համալսարանում հյուրընկալված ռումինացի դասախոս Միհայ Պոպեսկուն: Օտարերկրացի դասախոսին ներկայացրեց դեկան Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով «Էրասմուս+» փոխանակային...

Դասախոսեց «Արարատ» բանկի վարչության նախագահի տեղակալը

Ֆինանսական ֆակուլտետում այսօր «Վարկային ռիսկի կառավարմանն ուղղված ժամանակակից միջոցառումները» թեմայով դասախոսություն վարեց «Արարատ» բանկի վարչության նախագահի տեղակալ Դավիթ Հարությունյանը: Հյուրին դիմավորեց և  ներկայացրեց ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանը: Դասախոսությանը ներկա էին  մեր համալսարանի...

Փիտր Թումանոֆը դասախոսեց ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ուսանողների համար

«Ֆուլբրայթ» ծրագրով այս կիսամյակում մեր համալսարանում գտնվող պրոֆեսոր Փիտր Թումանոֆը ՀՊՏՀ տարբեր ֆակուլտետներում, մասնաճյուղերում հանդես է գալիս դասախոսություններով: Այսօր ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում  պրոֆեսորը կարդացել է «Գնագոյացում և պահանջարկ» խորագրով դասախոսություն, որին ներկա են եղել...