ՀՊՏՀ 951 ուսանողի ուսման վարձ զեղչվել է

Դիտումների քանակ՝ 2036

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական նպաստի, պետական և անվանական կրթաթոշակների հատկացման ընթացակարգի համաձայն՝ ուսման վարձի մասնակի փոխհատուցման (զեղչի) իրավունք է տրամադրվել 951 ուսանողի: Համալսարանի մանդատային հանձնաժողովի կողմից ներկայացված որոշումն օրերս հաստատվեց ռեկտորատի նիստում:

Ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանն այսօր լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տրամադրած տեղեկատվությամբ պարզաբանեց, որ 651 ուսանողի վարձ զեղչվել է ուսանողության վճարովի համակազմի 10 տոկոսի շրջանակներում՝ առանց եկամտային հարկի գանձմամբ, իսկ 300 ուսանողի ուսման վարձը, որը գերազանցում է ուսանողական համակազմի 10 տոկոսը, զեղչվել է եկամտային հարկի գանձմամբ: Արմեն Կարախանյանի տեղեկացմամբ՝ մագիստրատուրայում առանց եկամտային հարկի գանձմամբ, զեղչվել է 76 և բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների ուսման վարձը, բակալավրիատում՝ եկամտային հարկի պահումով՝ 76-88 ՄՈԳ ունեցող ուսանողների ուսման վարձը, իսկ 88 և բարձր ՄՈԳ ունեցողներինը զեղչվել է առանց եկամտային հարկի գանձումով:

Հետգրություն. Համալսարանը, ըստ ուսանողների առաջադիմության, վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի տասը տոկոսը գերազանցող ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցվող գումարներից հաշվարկում և ՀՀ բյուջե փոխանցում է եկամտային հարկ՝ համաձայն «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին