Փիտր Թումանոֆը՝ «Անգլախոսների ակումբի» հյուր

Դիտումների քանակ՝ 1437

Մեր համալսարանի «Անգլախոսների ակումբի» անդամների և լեզուների ամբիոնի դասախոսների ու աշխատակիցների այսօրվա հյուրն էր  «Ֆուլբրայթ» ծրագրով ընթացիկ կիսամյակում մեր բուհում գտնվող ամերիկացի  պրոֆեսոր Փիտր Թումանոֆը:  Օրվա բանախոսին և դասախոսության թեման ներկայացրեց ՀՊՏՀ լեզուների ամբիոնի վարիչի ժ/պ, դոցենտ Սուսաննա Չալաբյանը: Մինչ բուն թեմային անցնելը, Փիտր Թումանոֆը պատմեց իր այցելության նպատակի մասին, որ փետրվարի սկզբից իր տիկնոջ հետ Հայաստանում է, հակիրճ ներկայացրեց «Ֆուլբրայթ» ծրագիրը, որը հովանավորվում է ԱՄՆ կառավարության կողմից և նպատակ է հետապնդում՝ կամրջելու տարբեր երկրների ներկայացուցիչների փոխըմբռնումն ու երկխոսությունը:

Այնուհետև «Համեմատական տնտեսական համակարգեր և զարգացում» թեմայի շրջանակներում պրոֆեսորը նշեց այն կարևոր դրույթները, որոնց վրա և կառուցեց իր ելույթը: Դրանք էին՝ համեմատական համակարգերի վերլուծություն, շուկա, աստիճանակարգում և տնտեսական գործունեություն, համեմատական տվյալներ և տնտեսության զարգացում, զարգացման ռազմավարություն:

Փիտր Թումանոֆը համապարփակ ու ծավալուն պատասխանեց իր առաջադրած հարցերին՝ ի՞նչ է տնտեսական համակարգը և ի՞նչ են իրենցից ներկայացնում սոցիալական ինստիտուտները, աշխարհի տնտեսական համակարգերում դիտարկելով շուկաների տիպերը՝ կանգ առավ Հայաստանի օրինակի վրա և վերլուծեց նրա առանձնահատկությունները:

Հանդիպման ավարտին դասախոսներն ու ուսանողները բանախոսին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին