ՀՊՏՀ կոլեկտիվը միացավ համահայկական ոգեկոչման ամենամյա երթին

Դիտումների քանակ՝ 1194

ՀՊՏՀ կոլեկտիվն այսօր առավոտյան միացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համահայկական ոգեկոչման ամենամյա երթին: Ի հիշատակ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի` դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք բարձրացան և հուշահամալիրի անմար կրակի մոտ ծաղիկներ դրեցին ՀՊՏՀ պրոռեկտորները, դեկանները, վարչական ստորաբաժանումների ղեկավարները, աշխատակիցներ` համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին