Շնորհակալագիր՝ ԿԳ նախարարից. ՀՊՏՀ-ն տարին ամփոփում է նաև մարզական հաջողություններով
Անցնող տարում մեր ուսանող մարզիկներն ակտիվորեն մասնակցել են միջբուհական հանրապետական խաղերին և հաղթել մի շարք առաջնություններում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր պարգևներ է հանձնել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների 18-րդ հանրապետական մարզական խաղերին ակտիվ մասնակցություն ցուցաբերած բուհերին և լավագույն ուսանող-մարզիկներին:
Միջոցառմանը ներկա է եղել ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը և ինչպես հաղորդեց՝ ՀՊՏՀ-ն ստացել է շնորհակալագիր, մեր ուսանողներ, ֆուտզալիստ Արա Բաղդադյանը (մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ, մագիստրատուրա, 2-րդ կուրս) և հրաձիգ Նարինե Հակոբյանը (հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ, 3-րդ կուրս)՝ ձեռքի ժամացույցներ:
Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ն հաջող մասնակցություն է ունեցել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած ուսանողական հանրապետական խաղերին: Դեկտեմբերի 1-ին նախարարությունը, լավագույն մասնակցության համար, շնորհակալագիր է հանձնել մեր համալսարանին:
Շնորհավորում ենք մեր մարզիկներին:
Առաջին լուսանկարը՝ ԿԳՆ պաշտոնական կայքից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նախորդնորություններն` այստեղ