Հանդիպում I-Net ծրագրի շրջանակներում
Սույն թվականի ապրիլի 4-7-ը Իլիայի պետական համալսարանում (Թբիլիսի) տեղի է ունեցել I-Net ծրագրի գործընկեր համալսարանների հերթական հանդիպումը:
Հանդիպման ընթացքում Վիզեգրադյան երկրների համալսարանների ներկայացուցիչների կողմից իրականացվել է վերապատրաստում՝ կոնսորցիումում ընդգրկված մյուս գործընկեր համալսարանների ներկայացուցիչների համար: Վերապատրաստման հիմնական թեմաներն են եղել միջազգայանցմանը վերաբերող հարցեր, ներկայացվել են համատեղ/կրկնակի դիպլոմներ տրամադրող ծրագրերի կոնկրետ օրինակներ և մանրամասն անդրադարձ է կատարվել դրանց իրականացմանը: Միջազգայանացման քաղաքականություններին և ընթացակարգերին, ինչպես նաև հետազոտությունների միջազգայնացմանը վերաբերող հարցերը եղել են վերապատրաստման հիմքում:
Սույն վերապատրաստման արդյունքում նախատեսվում է, որ կոնսորցիումի յուրաքանչյուր գործընկեր համալսարան տեղեկատվական հանդիպումներ կանցկացնի իր համապատասխան բուհում: ՀՊՏՀ-ից հանդիպմանը մասնակցել են արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը և գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը:
ՀՊՏՀ-ում կայանալիք հանդիպումների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Այս մասին հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից` հավելելով, որ I-Net ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է int-net.org/ վեբ կայքում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին