Ծիծաղի և հումորի համաշխարհային օրը՝ ՀՊՏՀ-ում
Ապրիլի 1-ը Ծիծաղի և հումորի համաշխարհային օրն է: ՀՀ Կառավարության որոշմամբ, 2006թ. փետրվարի 16-ից, ապրիլի 1-ը Հայաստանում նշվում է որպես Երգիծանքի և հումորի օր: Օրվա խորհուրդն անտարբեր չի թողել ՀՊՏՀ ուսանողներին. մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ մեր համալսարանի մեծ դահլիճում այսօր պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, բուհի աշխատակիցներն ու ուսանողները համախմբվել էին երգիծական-երաժշտական միջոցառման շուրջ: ՈւԽ ներկայացուցիչները ժպիտներ ու ծիծաղ պարգևեցին ներկաներին իրենց սրամիտ հումորներով, «կոմիքսներով», նմանակումներով, երաժշտական և պարային կատարումներով: Բեմում էին ՈւՀԱ շնորհալիները, երգող, պարող ուսանողները:
Ծիծաղկոտ, հետաքրքիր, անակնկալներով լի և հիշարժան էր ապրիլի 1-ը մեր համալսարանում:
Եվս մեկ անգամ կարևորելով օրվա խորհուրդը՝ ցանկանում ենք ընդգծել հումորի և ծիծաղի անփոխարինելի դերը մարդու կյանքում, կոչ անում՝ ժպտալ:
Շնորհավոր ապրիլի 1:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին