Բացօթյա դաս՝ նվիրված համաշխարհային տնտեսությանը

Դիտումների քանակ՝ 1576

Ուսանողների տարեսկզբյան խանդավառությունը լրացնում է սեպտեմբերյան արևշատությունն ու ջերմությունը: Երևանյան աշունը վայելելու տրամադրվածությամբ՝ աուդիտ մասնագիտության 4-րդ կուրսի մի խումբ ուսանողներ դասախոսին խնդրել են դասն անցկացնել լսարանից դուրս՝  Օղակաձև զբոսայգում: Դոցենտ Վերգինե Կիրակոսյանը ընդունել է առաջարկն ու «Միջազգային տնտեսական հարաբերություններ» առարկայի այսօրվա դասն անցկացրեց բացօթյա: Դասին ներկա էր հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը:
Այսօր ուսանողները ծանոթացան համաշխարհային տնտեսության էությանը, այն ցուցանիշներին, որոնցով երկրները դասվում են զարգացած կամ զարգացող երկրների շարքին:
«Ոչ սովորական» դասաժամը ուսանողակենտրոն էր, հագեցած քննարկումներով ու դիտարկումներով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին