ՀՊՏՀ-ն հայտարարում է հեռակա բակալավրիատի 2019-2020 ուսումնական տարվա ընդունելություն

Դիտումների քանակ՝ 6382

Սիրելի՛ դիմորդներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2019-2020 ուսումնական տարվա համար հայտարարում է բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելություն: Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2019թ. օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ:

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովից ստացված հայտարարությանը կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում:

Քննություններն անց են կացվելու 2019 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 20-ը:

Հեռակա ուսուցման բակալավրիատում ուսման տևողությունը հինգ տարի է:

Դիմորդների հայտագրումը կատարվում է ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովում (ֆինանսական ֆակուլտետի 1-ին հարկ), որն աշխատում է բոլոր օրերին՝ ներառյալ տոն և հանգստյան օրերը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին