Լույս է տեսել «Ուսանողի ուղեցույցը»՝ առկա բակալավրիատի ուսանողների համար

Դիտումների քանակ՝ 2473

Առկա բակալավրիատի սիրելի՛ ուսանողներ, առաջին կուրսեցիներ, լույս է տեսել «Ուսանողի ուղեցույց-2019»-ը, որը ներկայացնում է ուսանողների իրավունքները, պարտականությունները, ուսումնական գործընթացի կազմակերպման, ինչպես նաև գիտելիքի գնահատման սկզբունքները:

ՀՊՏՀ ուսումնական գործընթացի պատասխանատուները հոգացել ենք, որ ուղեցույցը պատրաստվի պատշաճ ժամկետներում և տրվի ուսանողներին: Նախատեսվում է` նոր ուսումնական տարվա հենց սկզբին այն բաժանել առաջին կուրսեցիներին, իսկ էլեկտրոնային տարբերակը հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Ուսանող» խորագրի ներքո՝ «Ուսանողի ուղեցույց» բաժնում:

Ուղեցույցում ձեզ իր ողջույնի խոսքն է հղել ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը: Ուղեցույցում կգտնեք համալսարանի մասին հետաքրքիր և կարևոր տեղեկություններ ընտրովի դասընթացների համակարգի, գրադարանի, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի, «Էրազմուս+» փոխանակային ծրագրերի, ուսանողական գիտական ընկերության, մեր համալսարանում լրատվության և հանրային կապերի, ուսանողական խորհրդի, ուսման վարձի վճարման ժամկետների մասին, ինչպես նաև՝ 2019-2020 ուսումնական տարվա ժամանակացույցը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին