Փետրվարի 19-ից մեկնարկում են ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի դասերը, դասացուցակները՝ առցանց

14.02.2024
Դիտումների քանակ՝ 1734

Սիրելի՛ ուսանողներ, ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի 1-4-րդ կուրսերի ուսումնական գործընթացը կմեկնարկի փետրվարի 19-ից։

ՀՊՏՀ պաշտոնական կայքում հասանելի են հեռակա բակալավրիատի 1-4-րդ կուրսերի 2023-2024 ուստարվա երկրորդ կիսամյակի դասացուցակները։ Դասացուցակները կարող եք տեսնել այստեղ։

2023-2024 ուստարվա հեռակա ուսուցման գործընթացի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք տեսնել կից ժամանակացույցը։