Մասնակցություն «Միջազգային կրթական շաբաթ» միջոցառմանը

23.05.2022
Դիտումների քանակ՝ 1193

Մայիսի 9-13-ը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության և բնագիտական առարկաների ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ղարիբ Հարությունյանը «Էրազմուս+»-ի՝ դասավանդող անձնակազմի շարժունության ծրագրի շրջանակում Տիմիսոարայի արևմտյան համալսարանում (Ռումինիա) մասնակցել է «Միջազգային կրթական շաբաթ» միջոցառմանը։

Տիմիսոարայի համալսարանի միջազգային ուսանողների համար Ղարիբ Հարությունյանը դասախոսել է «Ֆինանսական և բյուջետային համակարգ, ծրագրային բյուջետավարում» թեմայով։

Միջոցառմանը մասնակցել են 24 երկրների համալսարանների ղեկավար և պրոֆեսորադասախոսական անձնակազմերի շուրջ 90 ներկայացուցիչներ։

Ղարիբ Հարությունյանը մասնակցել է նաև քննարկումների, նախնական պայմանավորվածություններ ձեռք բերել՝ ՀՊՏՀ-ի հետ հետագա համագործակցության ծրագրերի մշակման ու իրականացման վերաբերյալ։