Ռազմավարությունների մշակում և ամփոփիչ զեկույց՝ Վիշեգրադյան նախագծի շրջանակում

28.06.2022
Դիտումների քանակ՝ 1262

«Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի ու տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» նախագծի շրջանակներում «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի և Իվանե Ջավախաշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանի կողմից մշակվել են «Գիտելիքի/տեխնոլոգիաների փոխադրման ռազմավարություններ» այն մասին, թե ինչպես և ինչ միջոցներով են հետազոտական ինստիտուտները տեսնում իրենց հետազոտության/տեխնոլոգիայի առևտրայնացումը: Գործողությունն իրականացվել է նախագծի թիրախային հաստատությունների անձնակազմի կողմից, որը մասնակցել է «Գիտելիքի/տեխնոլոգիայի փոխանցում» աշխատաժողովին: Մշակված ռազմավարությունները «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտին և Իվանե Ջավախաշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանին հնարավորություն կտան ինստիտուցիոնալացնելու հետազոտությունների/տեխնոլոգիաների առևտրայնացման գործընթացը և դրա համար հատկացնելու կազմակերպչական/ենթակառուցվածքային հիմքեր: Ավելին՝ տվյալ հաստատությունների հետ համագործակցությամբ հետաքրքրված ՓՄՁ-ները հնարավորություն կունենան աշխատելու տվյալ հաստատությունների գիտելիքի/տեխնոլոգիաների փոխանցման համար պատասխանատու որակավորված անձնակազմի հետ:

Վիշեգրադյան նախագծի շրջանակներում ՀՊՏՀ գործընկեր Կոշիցեի տեխնիկական համալսարանի փորձագետներ՝ ավիացիոն տեխնիկական հետազոտությունների ամբիոնի վարիչ Կատարինա Դրագանովայի, դոցենտ Պավոլ Լիպովսկիի և Պյոտր Չիժմարի կողմից մշակվել է «Հայաստանում և Վրաստանում ձեռնարկությունների և գիտահետազոտական ենթակառուցվածքների համագործակցության ներկայիս կարգավիճակի վերաբերյալ ամփոփիչ զեկույց»: Այն ուրվագծում է Հայաստանում և Վրաստանում ՓՄՁ և գիտահետազոտական ենթակառուցվածքների համագործակցության խնդիրները և հեռանկարները, մտավոր սեփականության պաշտպանությունը և այլն: Զեկույցը որպես տեղեկատվական գործիք կծառայի հիմնականում ՓՄՁ-ների և գիտահետազոտական հաստատությունների, ինչպես նաև պետական կառույցների համար: Այն կարող է օգտագործվել նաև տարբեր ազգային և միջազգային կազմակերպությունների կողմից՝ թիրախային երկրների համար իրենց գործողությունը պլանավորելիս: