ՀՊՏՀ-ում մեկնարկել են ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննությունները

20.06.2022
Դիտումների քանակ՝ 999

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր մեկնարկեցին 2022-2023 ուսումնական տարվա առկա անվճար ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննությունները, որոնք կավարտվեն հունիսի 24-ին։

Ինչպես հայտնում են ՀՊՏՀ ասպիրանտուրայի բաժնից, ՀՊՏՀ-ին հատկացված 4 մասնագիտությունների գծով (6 տեղ) դիմել է 11 դիմորդ։ Այսօր կայացավ «Տնտեսագիտության տեսություն և տնտեսագիտական մտքի պատմություն» մասնագիտության քննությունը:

«Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» և «Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում» մասնագիտությունների գծով կունենանք թեժ մրցակցություն։ Բոլոր դիմորդներին մաղթում ենք հաջողություն»,- asue.am-ին փոխանցեց ՀՊՏՀ ասպիրանտուրայի բաժնի պետ Աննա Բայադյանը։