Պրոֆեսոր Մաքսիմ Մուրադյանի հոդվածը՝ միջազգային պարբերականում

Դիտումների քանակ՝ 6351

Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր Մաքսիմ Մուրադյանի «Տեղափոխման տեսության արդյունավետ մեկ մեթոդ պարբերակա-շերտային կառուցվածքներում» երկլեզու (ռուսերեն, անգլերեն) հոդվածը լույս է տեսել Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի «Հաշվողական մաթեմատիկայի և մաթեմատիկական ֆիզիկայի» (Журнал вычислительной математики и математической физики) ամենամսյա պարբերականում, որում հրապարակվում են հաշվողական մաթեմատիկայի, մաթեմատիկական ֆիզիկայի քանակական մեթոդների, ինֆորմատիկայի և մաթեմատիկական այլ գիտակարգերի վերաբերյալ ինքնատիպ հետազոտություններ:

Շնորհավորում ենք Մաքսիմ Մուրադյանին, մաղթում նորանոր ստեղծագործական հաջողություններ:

Ամսագրի հղումը՝ այստեղ, իսկ մեր գործընկերոջ հոդվածը, ըստ սույն ամսագրի հրապարակման կարգի, հասանելի կլինի որոշ ժամանակ անց:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին