Միշկոլցի համալսարանի պրոֆեսորը հյուրընկալվել է ՀՊՏՀ-ում ու նաև՝ Գյումրու մասնաճյուղում
Հունգարիայի Միշկոլցի համալսարանի պրոֆեսոր Բոժնիկ Շանդորը «Էրազմուս+»-ի՝ դասախոսների փոխանակման ծրագրի շրջանակներում հյուրընկալվել է մեր համալսարանում: Նախօրեին նա դասախոսությամբ է հանդես եկել ֆինանսներ մասնագիտության 3-րդ կուրսի, իսկ այսօր՝ նաև ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների համար:
Ինչպես հայտնում են արտաքին կապերի բաժնից, պրոֆեսորը ներկայացրել է «Շրջանառու կապիտալի կառավարումը» թեմայով դասախոսություն, որում անդրադարձել է կապիտալի կառավարման, կազմակերպություններում կապիտալի կառավարման արդյունավետության խնդիրներին, ներկայացրել մի քանի մոդելներ և գործնական օրինակներ:
Պրոֆեսորն արտաքին կապերի բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է ՀՊՏՀ գրադարան, համակարգչային քննասենյակներ, ծանոթացել հերթերի կառավարման համակարգին և, մեր գործընկերների հավաստմամբ, տպավորվել է մեր բուհում քննությունների անցկացման համար ներդրված համակարգից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին