«Տնտեսագետ» մարզաառողջարանում հանգստի շրջանը մեկնարկում է հուլիսի 5-ից
Սիրելի ուսանողներ, ՀՊՏՀ աշխատակիցներ, այս տարի Դիլիջանում գտնվող ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանում հանգստի կազմակերպումը սկսվում է հուլիսի 5-ից՝ 4 հետևյալ հերթափոխներով՝
1-ին հերթափոխ՝ հուլիսի 5-ից մինչև հուլիսի 17-ը ներառյալ
2-րդ հերթափոխ՝ հուլիսի 18-ից մինչև հուլիսի 30-ը ներառյալ
3-րդ հերթափոխ՝ հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 12-ը ներառյալ
4-րդ հերթափոխ՝ օգոստոսի 13-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ:
Մարզաառողջարանում մեկ հերթափոխի ուղեգրի արժեքը համալսարանի ուսանողների և աշխատակիցների համար սահմանվել է 35.000, իսկ ընտանիքի անդամների համար՝ 40.000 դրամ, ինչպես եղել է նախկինում: Ուղեգրեր ձեռք բերելու համար կարող եք հունիսի 11-ից սկսած անցաքարտով դիմել հաշվապահական հաշվառման բաժին կամ զանգահարել 010 593-439 հեռախոսահամարով:
Մարզաառողջարանի ճամբարի պետ է նշանակվել Հակոբ Կյոկչյանը:
Մարզաառողջարանի մասին մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին