Լույս է տեսել Ռաֆայել Երվանդյանի «Իմ Կոմիտասը» գիրքը

16.09.2020
Դիտումների քանակ՝ 1166

Հայ երգի մեծ նվիրյալի՝ Կոմիտասի 150-ամյակին է նվիրված Ռաֆայել Երվանդյանի (ՀՊՏՀ պաշտոնական «Տնտեսագետ» ամսագրի հիմնադիր–խմբագիր (1977–2004 թթ.), «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի պատասխանատու քարտուղար (2004–2011 թթ.) նոր գիրքը՝ «Իմ Կոմիտասը»: Իր տարիքի փառահեղ բարձունքում Ռ. Երվանդյանը արարում է երիտասարդական ավյունով ու արգասաբեր՝ իր ընթերցողին երկար չսպասեցնելով և շռայլորեն նվիրաբերելով իր մշակութաստեղծ էության գանձերը:

«Յուրաքանչյուր հեղինակ, հոգու խորքում ունենալով իր Կոմիտասը, ընտրել է դեպի նրա աշխարհը տանող ի~ր ճանապարհը: Ռաֆայել Երվանդյանի ընտրած ճանապարհը ընթերցողին ուղեկցում է կոմիտասյան այն աշխարհը, որտեղ խնկարկելի մեր հանճարը կերպավորվում, կոթողայնացվում է ինքնօրինակ խազերի շեշտումներով: Հենց այդ ինքնօրինակությունն էլ սույն աշխատանքը վերածում է առանձնագծվող գիրք-երկխոսության, գիրք-խոհագրության». ասված է գրքի ծանոթագրությունում:

Գրքի պատասխանատու խմբագիրն է ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., ՀՀ և ԱՀ գրողների միության անդամ Զուխրա Երվանդյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին