Անգլերենի վերջին քննությունները՝ «Էրազմուս+»-ի դիմորդների համար

Դիտումների քանակ՝ 1971

2017-2018 ուստարում «Էրազմուս+» ծրագրի դիմորդների համար ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինն անցկացնում է անգլերեն լեզվի վերջին ստուգատեսը: Այսօր ուսանողների հերթական խումբն էր քննություն հանձնում: Մասնակիցներին ողջունեց և ընթացակարգային հարցերը պարզաբանեց արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը: Ստուգիչ թեստը բաղկացած էր 3 մասից (listening, reading, writing):
Արդյունքները հայտնի կդառնան գալիք շաբաթ:
Հիշեցնենք, որ վաղը վերջին քննությունն է:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին