«Ճանաչենք մեր ուժեղ և թույլ կողմերը, որպեսզի կարողանանք զարգանալ». տեղական արտադրողների SWOT վերլուծություն. խոսում են ուսանողները
Կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողները, կառավարչին հատուկ հռետորությամբ, այսօր ուշագրավ դաս վարեցրին՝ SWOT վերլուծության ենթարկելով հայաստանյան խոշոր արտադրող ընկերություններին:
Գործնական դասը «Մենեջմենթ» առարկայից էր, ունկնդրելու էր եկել կառավարման ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը: Ուսանողներն իրենց կատարած վերլուծությունները ներկայացրին յուրատեսակ մոտեցումներով՝ խորամուխ լինելով տեղական ընկերությունների մրցունակության հարցերում:
«Ճանաչենք մեր ուժեղ և թույլ կողմերը, որպեսզի կարողանանք զարգանալ». նման կերպ ուսանողներից մեկը յուրաքանչյուր կազմակերպության համար հիմնավորեց SWOT վերլուծության կարևորությունը:
Դասախոս Աննա Սանամյանը asue.am-ի հետ զրույցում ասաց, որ հայրենական արտադրողին ներկայացնելը, վերլուծելը իր առաջարկն է եղել, ինպես նաև, դասի ավարտին կազմակերպած հյուրասիրության նպատակը տեղական արտադրանքը պրոպագանդելն է, արտադրողին խրախուսելը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին