ՀՊՏՀ-ն՝ աշխարհի բուհերի UI GreenMetric World University Rankings‒2022 վարկանշային աղյուսակում

04.01.2023
Դիտումների քանակ՝ 1591

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը առաջին անգամ ընդգրկվել է աշխարհի բուհերի UI GreenMetric World University Rankings‒2022 հեղինակավոր վարկանշային աղյուսակում։

UI GreenMetric World University Rankings-ը համակարգ է, որով աշխարհի բոլոր համալսարանները գնահատվում են իրենց բնապահպանական պարտավորություններով և կայուն զարգացմանն ուղղված քաղաքականությամբ։

UI GreenMetric World University Rankings վարկանշավորման համակարգը ստեղծվել է 2010 թ․ Ինդոնեզիայի համալսարանի նախաձեռնությամբ։ Վարկանշում ներառված են 1050 բուհեր աշխարհի 80 երկրներից։ Համալսարանների գործունեությունը գնահատվում է 6 չափանիշներով և 39 ցուցանիշներով` համալսարանական ենթակառուցվածք, համալսարանում էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառում, թափոնների վերամշակման և ջրի պահպանման ծրագրեր, հարմարավետ տրանսպորտային երթուղիներ, ինչպես նաև էկոլոգիական կրթությունը համալսարանի կրթական ծրագրերում և կայուն զարգացման թեմատիկայով հետազոտություններ։