Ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհավորանք է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա առիթով

Դիտումների քանակ՝ 1225

Սիրելի ուսանողներ, ստորև Ձեզ ենք ներկայացնում ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի շնորհավորանքը Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ:

Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրը՝ մայիսի 16-ը, մեր հանրապետությունում պետականորեն նշվում է որպես Ուսանողների և երիտասարդների օր:

Մայիսյան մեծ հաղթանակների շքերթում այն գալիս է վերահաստատելու հայ երիտասարդության ուժի, կամքի, գիտելիքի, ազնվության, մարդասիրության ամենակարողությունը: Պատահական չէ, որ մարդուն դրականորեն բնութագրելիս ասում ենք՝ «հոգով երիտասարդ է», այսինքն՝ վերը նշված հատկանիշները նրանում միաձուլված են, այսինքն՝ միտքը պայծառ է, հոգին՝ սիրով ու եռանդով լի: Այո՛, այդ հատկանիշները մերօրյա նոր հաղթանակների գրավականն են, ապագան սիրո ու լույսի մեջ կերտելու առհավատչյան:

Շնորհավոր համայն հայության ուսանողության և երիտասարդության տոնը, այն երիտասարդության, որ մեր չքնաղ հայրենիքի զինվորն է ու գիտնականը, բժիշկն ու շինականը: Թող որ խաղաղ երկնքի ներքո մեր երիտասարդությունն ուսում առնի, ստեղծագործի, կառուցի ու զավակներ ունենա՝ միշտ լինելով առաջընթացի ու լավատեսության ջահակիր:

Սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ ու մաղթում իրականացում ձեր մեծ ու փոքր բոլոր երազանքներին ու նախաձեռնություններին:

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր

ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ