Ռուբեն Հայրապետյանի շնորհավորանքը Կանանց միջազգային օրվա առթիվ
08.03.2019
Դիտումների քանակ՝ 2095
Սիրելի՛ կանայք, սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Գարնան մուտքն անգամ ինձ համար մշտապես պայմանավորվել և ընկալվել է այս հաճելի տոնի խորհրդով. մարդկությունը շնորհավորում է իր գեղեցիկ կեսին՝ այդպիսով բնության հետ ներդաշնակորեն նշանավորելով վերջինիս ծաղկունքը:
Որպես գեղեցիկի մարմնավորում՝ դուք բովանդակություն եք հաղորդում աշխարհի գոյությանը, դուք եք հիմնական կրողը և պահպանողը մարդկության համար կարևորագույն արժեքների՝ սիրո և բարության: Առանց ձեզ իմաստազրկվում է ամեն բան այս աշխարհում: Ցանկանում եմ, որ առողջ և երջանիկ լինեք ձեր ընտանիքների հետ միասին՝ շարունակելով իրագործել ձեր անգնահատելի առաքելությունը:
Հարգանքով` Ռուբեն Հայրապետյան
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար