Ժպիտ ու տոնականություն. ուսխորհուրդը ՀՊՏՀ կանանց և աղջիկներին ծաղիկներով դիմավորեց

Դիտումների քանակ՝ 2583

Կանանց տոների առթիվ Տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը ամեն տարի հանդես է գալիս յուրօրինակ նախաձեռնություններով: Այս տարի ևս միամսյակի առաջին աշխատանքային օրն սկսվեց տոնական մթնոլորտում. ուսխորհրդականները համալսարան մտնող աղջիկներին ու կանանց դիմավորեցին ժպիտով, բարեմաղթանքներով ու ծաղիկներով:

«Այս գեղեցիկ առիթով մաղթում եմ, որ մեր կանայք ու աղջիկները կարողանան միշտ վայելել կանացի երջանկությունը, ժպտան»,-ասաց ՈւԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը:

Առավոտյան հաճելի իրարանցումը՝ լուսանկարներում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին