ՀՊՏՀ աշխատակիցները մասնակցել են միջազգային վերապատրաստման շաբաթին

15.03.2023
Դիտումների քանակ՝ 1191

«Էրազմուս +» ծրագրով Հայաստանի պետական տնտեսագիտական և Ռումինիայի Ապոլոնիայի համալսարանների փոխգործակցության շրջանակում ՀՊՏՀ կարիերայի բաժնի աշխատակից Լյոլյա Բադեյանը և շարունակական կրթության բաժնի աշխատակից Լուսինե Խուրշուդյանը մարտի 1-5-ը Յասիի Ապոլոնիայի համալսարանում մասնակցել են միջազգային վերապատրաստման շաբաթին։

Մեր աշխատակիցները վերապատրաստման շաբաթի ընթացքում փորձի փոխանակման, «Էրազմուս+» ծրագրի շրջանակում համագործակցության ընդհանուր ոլորտներն ու համատեղ ծրագրերը դիտարկելու, ինչպես նաև նոր գիտելիք և տարբեր երկրների մասնակիցների հետ ամուր գործընկերային կապեր հաստատելու հնարավորություն են ստացել։

Վերապատրաստման շաբաթի շրջանակներում մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել այցելելու քաղաքի տեսարժան վայրեր, մշակույթի պալատ, թանգարան և ամրոց, համտեսելու ռումինական ազգային ուտեստներ։