ՀՊՏՀ ուսանողից՝ աշխատակից․ Ռուզաննա Պետրոսյան

21.07.2023
Դիտումների քանակ՝ 947

Շարքն այսօր ներկայացնում է ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի «Ապահովագրական գործ» մասնագիտության շրջանավարտ, ուսումնական բաժնի աշխատակից Ռուզաննա Պետրոսյանին։

− Ի՞նչ է Ձեզ տվել բուհական կրթությունը։

−ՀՊՏՀ-ն ինձ տվել է շատ գիտելիք, նեթվորք՝ ի դեմս դասախոսների և կուրսընկերների, մի շարք հնարավորություններ: Շատ հաճելի է, երբ անգամ տարիներ անց կարող եմ խոսել, որևէ հարցով խորհրդակցել դասախոսներիս հետ։

−Ինչպե՞ս կնկարագրեք ՀՊՏՀ-ում Ձեր աշխատանքը։

−Բուհում աշխատանքը հաճելի է, շրջապատող մարդիկ պատրաստակամ են՝ աջակցելու, օգնելու, ինչը ոգևորիչ է: Շատ եմ կարևորում մարդկային-գործընկերային հարաբերությունները, ինչն այստեղ բարձր մակարդակի վրա է։

−Ի՞նչ հետաքրքրություններ ունեք։

−Սպորտը առօրյայիս հիմնական մասն է կազմում: Սիրում եմ նաև կարդալ, և վերջերս մեծ հետաքրքրություն  է առաջացել դիզայնի նկատմամբ: Չգիտեմ՝ ուր կտանի այդ հետաքրքրությունը:

−Ո՞րն է ձեր ամենամեծ երազանքը։

−Այս փուլի ամենամեծ երազանքներիցս մեկը Ֆրանսիա գնալն է: Կուզեի ապրել այնտեղ որոշ ժամանակ:

−Ո՞րն է ձեր աշխատանքի ամենօրյա մոտիվացիան։

−Արևոտ եղանակը լավագույն մոտիվացիան է ինձ համար: Հա՜, մեկ էլ համով ուտելը (պաղպաղակը) (ժպտում է)։

-Ի՞նչ խորհուրդ կտաք առաջին կուրսեցիներին։

−Ավելի շատ կարդալ, կրթվել, զարգանալ, քանի որ հասուն տարիքում գիտելիքի բացը լրացնելը շատ ավելի բարդ է։