ՀՊՏՀ դասաժամերի ժամանակացույցը

Դիտումների քանակ՝ 3396

ՀՊՏՀ սիրելի ուսանողներ, վերջին օրերին մենք բազմաթիվ նամակներ ենք ստանում ձեզնից՝ հատկապես հեռակա կրթաձևում սովորող ուսանողներից, որոնք վերաբերում են դասաժամերի մեկնարկին ու ավարտին: Ի պատասխան այդ հարցերի՝ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ներկայացնում է ուսումնական բաժնի տրամադրած դասաժամերի ժամանակացույցը: Այն տեղադրված է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Ուսանող» խորագրի առաջին ենթաբաժնում: Դրան կարող եք ծանոթանալ նաև հեռակա ուսուցման բակալավրիատի «Ուսանողի ուղեցույցում»:
Սիրելի ուսանողներ, ուսումնական գործընթացի հետ կապված բոլոր մանրամասները ներկայացված են ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Ուսանող» խորագրի առաջին ենթաբաժնում, ինչպես նաև արտացոլված է առկա և հեռակա բակալավրիատի ուսանողների համար նախատեսված ուղեցույցներում, որոնք ամբողջ տարին հասանելի են համալսարանի կայքում:

Դասաժամեր
1-2      9:30-10:50
3-4     11:00-12:20
5-6     12:35-13:55
7-8     14:05-15:25
9-10    15:35-16:55
11-12   17:05-18:25

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին