Մեկնարկում են հեռակա կրթաձևի 1-2-րդ կուրսերի դասերը. դասացուցակներն ու ուսանողի ուղեցույցը՝ առցանց

Դիտումների քանակ՝ 1614

Նոյեմբերի 4-ին ՀՊՏՀ-ում մեկնարկում են 2019-2020 ուսումնական տարվա հեռակա բակալավրիատի 1-2-րդ և հեռակա մագիստրատուրայի 1-ին կուրսերի ուսումնական պարապմունքները: Դասացուցակները տե'ս առցանց:

Տեղեկացնենք նաև, որ լույս է տեսել հեռակա բակալավրիատի ուսանողներին հասցեագրված ուղեցույցը, որում արտացոլված են ուսանողի իրավունքներն ու պարտականությունները, ուսումնական գործընթացի կազմակերպման, ինչպես նաև գիտելիքի գնահատման սկզբունքները: Ուղեցույցի էլեկտրոնային տարբերակը ՀՊՏՀ պաշտոնական կայքում է՝ «Ուսանող» խորագրում. տե'ս այստեղ:

Սիրելի' ուսանողներ, Տնտեսագիտական համալսարանը սպասում է ձեզ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին