Սեմինար-քննարկման հրավեր «Ամբերդ»-ից

Դիտումների քանակ՝ 167

Դեկտեմբերի 20-ին, ժամը 14:30-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «Ստարտափ էկոհամակարգի զարգացման միտումները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտական թեմայի սեմինար-քննարկմանը` հետևյալ օրակարգով.

1. Բացման խոսք – ՀՊՏՀ դոցենտ, տ․գ․թ․ Սուրեն Պարսյան,
2. Ստարտափ հասկացությունը․ միջազգային փորձը – ՀՊՏՀ դոցենտ, տ․գ․թ․ Զարուհի Մելքումյան,
3. Ստարտափ ընկերությունների ֆինանսատնտեսական ցուցանիշների վերլուծու-թյունը․ եզրահանգումներ - ՀՊՏՀ դասախոս, տ․գ․թ․Սողոմոն Միրզոյան,
4. Նոր ստեղծվող ընկերությունների, կրթության և հետազոտությունների համար հատկացվող ծախսերի միջև կապը․ միջազգային փորձը - ՀՊՏՀ ասպիրանտ Դավիթ Մինասյան,
5. Հարցուպատասխան, մտքերի փոխանակություն:

Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, արտաքին և ներքին շահառուները, ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրված անձինք:

Քննարկումն առցանց է, հղումը՝ (Meeting ID: 899 1484 6313 Passcode: 614872)