ՀՊՏՀ-ական Սերյոժա Ղուկասյանը հրետանավոր էր, առաջնագիծ էր մեկնել որպես կամավոր. հավերժ փառք
26.10.2020
Դիտումների քանակ՝ 2133
ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի հեռակա 2-րդ կուրսի ուսանող, հրետանավոր Սերյոժա Ղուկասյանը Արցախա-ադրբեջանական պատերազմն սկսելուն պես առաջնագիծ էր մեկնել որպես կամավոր (ծնվ. 1996թ.):
Պատերազմում, թշնամու գրոհը հետ մղելիս, նա ընկավ հերոսի մահով:Ֆակուլտետի դեկան Նարեկ Կեսոյանի փոխանցմամբ` Սերյոժան Արմավիրի մարզի Լենուղի գյուղից էր, նախորդ տարի ՀՊՏՀ-ում ուսումը շարունակելու էր եկել ՀԱՊՀ-ից (Պոլիտեխնիկ):
«Նա խելացի տղա էր: Բոլորս նրան հիշում ենք որպես լավ մարդ, բարի, ընկերասեր, հարգված ու սիրված»,-ասում է դեկանը:
Ցավակցում ենք հերոսի ընտանիքին, հարազատներին: Հավերժ փառք ու խոնարհում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին