Գարնանային ՈՒԳԸ նիստը՝ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում

Դիտումների քանակ՝ 1754

Մայիսի 16-ին ֆակուլտետային ՈՒԳԸ նիստ էր հրավիրված նաև ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում: Ընթացքի և արդյունքների մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկատվություն տրամադրեց ՀՊՏՀ ՈՒԳԸ նախագահ Մարի Եղիազարյանը:
Ըստ նրա՝ մասնակիցների թիվը գերազանցել է մեկ տասնյակը: Մրցատյանի կազմում ընդգրկված են եղել ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը, ՀՊՏՀ ՈՒԳԸ նախագահը, ամբիոնների պատասխանատու դասախոսները: Մասնակիցները գերազանցապես եղել են բակալավրիատի բարձր կուրսի ուսանողներ և մագիստրանտներ:

«Հաղթողները որոշվեցին կատարված վերլուծությունների խորության, առաջադրված հիմնախնդիրների արդիականության, գործնական ու արժեքավոր առաջարկությունների հիման վրա: Մրցանակային առաջին տեղը զբաղեցրեց մաթեմատիկական մեթոդները և մոդելները տնտեսագիտության մեջ մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Գևորգ Ասլանյանը՝ «ՀՀ բնակչության եկամուտների անհավասարության կառուցվածքի գնահատումը», իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները` համապատասխանաբար` տնտեսության վիճակագրական վերլուծություն և կանխատեսում մասնագիտացման մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Լուսինե Առաքելյանը և վիճակագրություն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Արշակ Մկրտչյանը: Մրցատյանի հատուկ մրցանակին արժանացավ կառավարման տեղեկատվական համակարգեր մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Արշակ Իսոյանը»,-ասաց Մարի Եղիազարյանը և հավաստեց, որ այս և մյուս ֆակուլտետների մրցանակակիրները հնարավորություն կստանան մասնակցելու ՈՒԳԸ գարնանային նստաշրջանի համահամալսարանական փուլին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին