Ամփոփիչ ատեստավորման գործընթաց. լուսանկարային ռեպորտաժ

Դիտումների քանակ՝ 1869

Սիրելի ՀՊՏՀ-ականներ, այցելուներ, ինչպես արդեն առիթ ենք ունեցել գրելու, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկել է ամփոփիչ ատեստավորման գործընթացը, որի շրջանակներում առկա և հեռակա բակալավրիատի ուսանողները ներկայացնում են իրենց ավարտական աշխատանքները, իսկ առկա մագիստրատուրայի ուսանողները՝ մագիստրոսական թեզերը: Քննական լսարաններ է այցելել և ուսանողներին խրախուսել է ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:

Ուսումնական բաժնի տվյալների համաձայն, այս տարի մեր համալսարանի ամփոփիչ ատեստավորման գործընթացին մասնակցում են շուրջ 386 մագիստրանտ և 1278 բակալավր՝ առկա և հեռակա կրթաձևերից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն այս հրապարակմամբ ներկայացնում է լուսանկարային շարք՝ նպատակ ունենալով ցուցադրել նաև այն մասնագիտությունների գծով ամփոփիչ ատեստավորման գործընթացը, որոնց չենք անդրադարձել:

Հիշեցնենք՝ ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունն այս տարի բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման շրջանավարտների համար սահմանված է ապրիլի 25-ից մայիսի 28-ը, բակալավրիատի հեռակա ուսուցման շրջանավարտների համար՝ մայիսի 29-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին