Ուսանողներն անգլերենով անդրադառնում են գենդերային հավասարություն հիմնախնդրին

Դիտումների քանակ՝ 7840

ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դասախոս Լիլիթ Ավդալյանի նախաձեռնությամբ այսօր հաշվապահական հաշվառման ֆակուլտետում միջոցառում էր «Գենդերային հավասարություն» թեմայով: Միջոցառմանը ներկա էին հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Մերի Բադալյանը, ամբիոնիների վարիչներ Ալվարդ Սարգսյանը, Լիանա Գրիգորյանը, Սուսաննա Չալաբյանը, դասախոսներ, տարբեր ֆակուլտետների ուսանողներ:

Հաշվապահական հաշվառում մասնագիտության 2-րդ կուրսի 3-րդ հոսքի 7 ուսանողներ դասախոս Լիլիթ Ավդալյանի հետ միասին կատարել էին թիմային աշխատանք՝ ուսումնասիրելով կանանց իրավահավասարության հիմնախնդիրները տնտեսական, կրթական և քաղաքական ոլորտներում, բռնության երևույթը, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում երեխաների կրթության իրավունքի հետ կապված սահմանափակումները:

Մեզ հետ զրույցում Լիլիթ Ավդալյանը նշեց, որ ուսանողները ծավալուն աշխատանք էին կատարել՝ հավաքելով ու համախմբելով տարբեր նյութեր և տեսանյութեր, նշված հիմնախնդիրներով զբաղվող հանրաճանաչ մարդկանց ու մասնագետների կարծիքներ և կարողացան համակողմանիորեն, փաստարկված ներկայացնել իրենց տեսակետները:

«Ուրախալի է, որ ուսանողները ոչ միայն վեր հանեցին հիմնախնդիրն իր կարևորագույն դրսևորումներով, այլև դա գերազանց կերպով արեցին անգլերենով»,- ասաց Լիլիթ Ավդալյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին