ՀՊՏՀ-ն հայտարարում է 2018-2019 ուսումնական տարվա հեռակա մագիստրատուրայի ընդունելություն

Դիտումների քանակ՝ 3481

ՀՊՏՀ-ն 2018-2019 ուսումնական տարվա համար հայտարարում է ԲՈՒՀ-ի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (վճարովի) հեռակա ուսուցման մագիստրատուրայի ընդունելություն:

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 11-ից մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ, ժամը 9.00-17.30-ը: Շեմային քննությունը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, ժամը 14.30-ին:

Գործընթացի այս մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի կողմից հրապարակման ներկայացված հայտարարության մեջ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին