Տեղի ունեցավ T-GREEN ծրագրի աշխատանքային 4-րդ փաթեթի կրթական ծրագրերի մշակման խորհրդի նիստը
2024 թվականի հունիսի 13-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) տեղի ունեցավ «Էրազմուս+»-ի «Մագիստրոսական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) ծրագրի «Կանաչ մագիստրոսական ծրագրերի մշակում և ուսումնական ծրագրերի վերապրոֆիլավորում և փորձարկում» 4-րդ աշխատանքային փաթեթի (ԱՓ4) շրջանակում կրթական ծրագրերի մշակման խորհրդի նիստը։ Հիշեցնենք, որ նշված փաթեթի պատասխանատուն ՀՊՏՀ-ն է։
ՀՊՏՀ-ի կողմից ծրագրի համակարգող Ներսես Գևորգյանը ողջունեց մասնակիցներին և ներկայացրեց հանդիպման օրակարգը։ Մասնակիցները քննարկեցին համատեղ, կրկնակի և բազմակի կրթական ծրագրերին և որակավորումներին առնչվող հարցեր։
Ներկաները հաստատեցին ԱՓ4-ի շրջանակում միջազգային բենչմարքինգի և կրթական ծրագրերի միասնական ձևաչափերի մշակման աշխատանքային խմբերը ու դրանց ղեկավարներին։ Այնուհետև քննարկվեցին այդ ձևաչափերի մշակմանը վերաբերող հարցեր և սահմանվեցին իրականացման վերջնաժամկետները։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպելու ս․թ․ հուլիսի 11-ին՝ քննարկելու ձևաչափերի մշակման ընթացքը և առնչվող այլ հարցեր։
Հանդիպման ավարտին T-GREEN ծրագրի համակարգող Վարազդատ Հովհաննիսյանն անդրադարձավ «Կրթություն հանուն կայուն զարգացման ազգային փաստաթղթերի մշակում» աշխատանքային 2-րդ փաթեթի իրականացմանը։
«Էրազմուս + «Մագիստրոսական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (THE ERASMUS+ CBHE PROJECT “Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN) ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։
Եվրահանձնաժողովի աջակցությամբ հրատարակված սույն փաստաթղթի բովանդակությունն արտացոլում է միայն հեղինակների կարծիքները և Եվրահանձնաժողովը որևէ պատասխանատվություն չի կրում սույն փաստաթղթում զետեղված տեղեկատվության օգտագործման համար:
Հանդիպման մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում