ՀՊՏՀ պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում
01.03.2024
Դիտումների քանակ՝ 676
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մկրտչյանը և կառավարման ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը փետրվարի 28-ին մասնակցել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում (ՀՑԹԻ) կայացած գիտագործնական հանդիպում-քննարկմանը՝ նվիրված Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվան։
Թաթուլ Մկրտչյանը ելույթ է ունեցել «1988-1992 թթ. Ադրբեջանից տեղահանված հայերի տնտեսական վնասները» թեմայով, որը հիմնված է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կողմից իրականացված համանուն հետազոտության վրա։